Սաուդյան Արաբիայում մուրացկանը մահից հետո 1 մլն դոլար է թողել

10:07 • 17.03.14

Սաուդյան Արաբիայում 100-ամյա մուրացկանը մահից հետո ավելի քան 1 մլն դոլարի կարողություն է թողել, հայտնում է Al Arabiya-ն:

 

Աիշա անունով մուրացկան կինն ավելի քան 50 տարի «աշխատել» է Ջիդդա քաղաքի կենտրոնական Ալ-Բալադ թաղամասում: Շրջապատում ոչ ոք չի կասկածել, որ կույր մուրացկանն իրականում միլիոնատեր է եղել:

 

Աիշայի գաղտնիքը բացահայտվել է, երբ նա հանկարծամահ է եղել լոգասենյակում: Պարզվել է, որ նա չորս տուն ունի նույն թաղամասում, ինչպես նաև` 1 մլն սաուդյան ռիալ գնահատվող ոսկեղեն ու ոսկյա մետաղադրամներ: Ընդհանուր՝ 3 մլն սաուդյան ռիալ, որն ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար է կազմում:

 

Աիշան իր տներում մի քանի ընտանիքների հարկ է տրամադրել:

 

Նախքան դատարանի որոշումը, Աիշայի կարողության զգալի մասն ի պահ է հանձնվել թաղի ամենահեղինակավոր անձանցից մեկին: