5 մարդ փորձել է ներխուժել Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատուն. նրանք բերման են ենթարկվել
Մոսկվայում ոստիկանությունը հինգ մարդու է բերման ենթարկել, որոնք փորձել են մտնել ՌԴ-ում Ուկրաինայի դեսպանատան տարածք: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունից:
«Այսօր ոստիկանության և Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցները կանխել են այդ երկրի դեսպանատուն հինգ քաղաքացիների մուտքը: Բերման ենթարկված անձինք տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք, որտեղ որոշվում է նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը»,- ասել են մամուլի ծառայությունից:
Բերման ենթարկվածների անձը հայտնի չէ:










