Հյուսիսկորեական ռեժիմի հանցանքները համեմատելի են նացիստների գործողությունների հետ. ՄԱԿ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի անցկացրած անկախ հետաքննության արդյունքները վկայում են այն մասին, որ Հյուսիսային Կորեայում իշխող ռեժիմի գործած հանցագործությունները նույնքան սարսափելի են, որքան նացիստների կամ էլ Կամբոջայի «Կարմիր քխմերների» իրականացրած հանցանքները։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, հետաքննության արդյունքների վրա հիմնված 370 էջանոց զեկույցը կազմվել է Հյուսիսային Կորեայից փախուստի դիմած հարյուրավոր մարդկանց պատմությունների ու վկայությունների միջոցով։
Զեկույցի հեղինակները կոչ են արել ՄԱԿ-ին լրջորեն զբաղվել Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների համատարած ոտնահարմանն ու մարդկության դեմ գործած հանցանքներին վերաբերող հարցերով։
ՄԱԿ-ի զեկույցը կտրուկ քննադատության է ենթարկել Չինաստանը՝ ասելով, որ «իրականությունից կտրված փաստաթղթում հնչեցվում են անհիմն մեղադրանքներ»։










