Գյումրիում Թուրքիայի քաղաքացի է սպանվել
«Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մուշի բաժնում մարտի 15-ին, ժամը 21.25-ին,հաղորդում է ստացվել, որ սուր-ծակող կտրող գործիքից ստացած բազմակի թափանցող վերքերով Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի թիվ 4/2 շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 1960 թ. ծնված Էվլիյա Գյումուշթեքին, ով ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում է Ոստիկանության կայքը։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 02.10-ին պարզվել է, որ մարտի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, Է. Գյումուշթեքին դանակով հարվածել և սպանել է 1990 թ. ծնված Մաքսիմ Բաքոյանը, որը ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:










