Պուտինը կդիմի Դաշնային խորհրդին՝ Ղրիմը ՌԴ կազմում ներառելու հարցով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին կդիմի Դաշնային խորհրդին՝ ՌԴ կազմում նոր սուբյեկտի՝ Ղրիմի ընդգրկման հարցով։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Պետդումայի փոխխոսնակ Իվան Մելնիկովը։
Նա տեղեկացրել է, որ ուղերձը կընթերցվի Մոսկվայի ժամանակով 15։00-ին։
Ղրիմի խորհրդարանն այսօր արտահերթ նիստի ընթացքում ընդունել էր «Ղրիմի անկախության մասին» որոշումը։ Դրա օգտին քվեարկել է 85 պատգամավոր։
Ընդունված փաստաթղթում նշվում էր, որ Ղրիմի խորհրդարանը կդիմի Ռուսաստանի Դաշնությանը՝ առաջարկելով Ղրիմի Հանրապետությունը ներառել ՌԴ կազմում՝ որպես հանրապետության կարգավիճակ ունեցող նոր սուբյեկտ։










