Ռուբլին դարձել է Ղրիմի պաշտոնական դրամական միավորը
Ղրիմի պաշտոնական դրամական միավորն է դարձել ռուսական ռուբլին, սակայն գրիվենը մինչև 2016թ. շարունակելու է օգտագործվել։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել է թերակղզու խորհրդարանը։
«Ղրիմի Հանրապետության պաշտոնական դրամական միավորը ռուսական ռուբլին է, իսկ մինչև 2016թ.-ի հունվարի 1-ը գրիվենը ևս համարվելու է պաշտոնական արժույթ»,- հայտնել են Ղրիմի խորհրդարանի մամուլի կենտրոնից։
«Ղրիմի առաջնահերթություններն են ֆինանսական համակարգի կայունացումն ու երկու արժույթների շրջանառությունը»,- այսօր հայտարարել է թերակղզու վարչապետ Սերգեյ Աքսյոնովը։










