ՌԴ-ն կոչ է անում Ռադային շտապ պատրաստել Ուկրաինայի նոր սահմանադրությունը
Մոսկվան կոչ է անում Ուկրաինայի Գերագույն ռադային անհապաղ սահմանադրական ժողով հրավիրել բոլոր շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նոր սահմանադրության պատրաստման համար, ասված է Ուկրաինային աջակցման խմբի մասին ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ, հաղորդում է rapsinews.ru-ն:
ԱԳՆ-ն կարծում է, որ մոտ ժամանակներում պետք է ստեղծվի Ուկրաինային աջակցման խումբ՝ մի կազմով, որն ընդունելի կլինի բոլոր ուկրաինական քաղաքական ուժերի համար: Դրա նպատակներից մեկը պետք է լինի երկրի չեզոք ռազմաքաղաքական կարգավիճակի երաշխիքը:
Ինչպես նշում է rian.com.ua-ն, նախարարությունը նշել է, որ անհրաժեշտ է խրախուսել ուկրաինացիներին առաջնահերթ գործողությունների իրականացման համար, որոնցից մեկը «անհապաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ սահմանադրական ժողով հրավիրելն է՝ ուկրաինական բոլոր շրջանների հավասար ներկայացուցչությամբ՝ նոր դաշնային սահմանադրության պատրաստման համար»:
Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ այդ կետը պետք է դառնա Աջակցման խմբի նպատակներից մեկը:










