ԵՄ-ն պայմանավորվել է Ռուսաստանի և Ուկրաինայի 21 պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների շուրջ

17:35 • 17.03.14

Եվրամիության արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանից և Ուկրաինայից 21 պաշտոնյաների նկատմամբ։ Այդ մասին Twitter-ում գրել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը, հայտնում է Газета-ն։

 

Նա նշել է, որ պաշտոնյաներին կարգելվի մուտք գործել ԵՄ։ Համաձայն պատժամիջոցների՝ կսառեցվեն նաև նրանց ակտիվները։

 

Լինկյավիչուսը հավելել է, որ պատժամիջոցների վերաբերյալ հետագա որոշումները կքննարկվեն ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում, որը կկայանա Բրյուսելում մոտ ապագայում։