Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվերաբերեն «Ռոսնեֆտի» և «Գազպրոմի» ղեկավարներին
Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեից հետո Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կվերաբերեն նաև «Ռոսնեֆտի» և «Գազպրոմի» ղեկավարներին, հայտնում է «Կոմերսանտը»:
Ռուսաստանի այս երկու խոշորագույն ընկերությունների ղեկավարները՝ Իգոր Սեչինը («Ռոսնեֆտ») և Ալեքսեյ Միլլերը («Գազպրոմ») կարող են վիզային և ֆինանսական պատժամիջոցների տակ ընկնել:
Նրանց անուններն առկա են այն ռուսաստանցիների անունների սև ցուցակում, որոնց սպառնում է մուտքի արգելք ԵՄ և ակտիվների սառեցում:
Այդ ցուցակում, ընդհանուր առմամբ, պաշտոնյաների ու խոշոր ընկերությունների ղեկավարների 130 անուն կա։
«Ռոսնեֆտի» փոխնախագահ Միխայիլ Լեոնտևը ԵՄ-ի հնարավոր գործողությունները արդեն իսկ անվանել է «հիմար, մանրախնդիր և ակնհայտ վնասարարություն՝ առաջին հերթին ինքն իր նկատմամբ»:
Ըստ պարբերականի՝ առայժմ ԵՄ–ը նշված ընկերությունների ղեկավարներին դիտարկում է որպես ֆիզիկական անձանց, սակայն շուտով հնարավոր է՝ պատժամիջոցները վերաբերեն ընկերությունների գործունեությանը:










