Ուկրաինական զորքերը Ղրիմից չեն հեռանա. Տյագնիբոկ
Ուկրաինայի «Սվոբոդա» խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հայտարարել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը, որոնք գտնվում են Ղրիմում, մտադիր չեն լքել թերակղզու տարածքը, հաղորդում է Interfax.ru-ն:
«Ուկրաինական զորքերը Ղրիմից չեն հեռանա: Դա մեր տարածքն է, և մենք կպաշտպանենք այդ տարածքը»,- ասել է Տյագնիբոկը լրագրողներին:
Նրա կարծիքով՝ հանրաքվեն, որն անցել է Ղրիմում կիրակի օրը, ոչ լեգիտիմ է: Նա այն անվանել է «կեղծ սոցիոլոգիական հարցում»:










