Ուկրաինան կզորակոչի 40.000 պահեստայինների՝ ՌԴ-ից պաշտպանվելու համար
Ուկրաինայի խորհրդարանը հավանություն է տվել 40.000 պահեստայինների զորահավաքի մասին նախագահի հրամանագրին՝ Ուկրաինայի ցամաքային հատված ռուս զինվորականների ներխուժման սպառնալիքի պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին ասել է, որ զորահավաքը կանցկացվի երկրի բոլոր շրջաններում՝ մինչև 45 օր ժամկետում՝ «կապված ներքաղաքական իրավիճակի կտրուկ սրմամբ, Ուկրաինայի ներքին գործերին ՌԴ-ի միջամտությամբ»:
Ուկրաինայի զինված ուժերում կա մոտ 180.000 մարդ: Բացի այդ, իշխանություններն անցած շաբաթ հավանություն են տվել Ոստիկանության ներքին զորքերի հիմքի վրա Ազգային գվարդիայի կազմավորմանը:










