Ուկրաինայի ԱԳՆ-ն անընդունելի է համարում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ՌԴ առաջարկը

19:49 • 17.03.14

Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել են, որ անընդունելի է համարում Ռուսաստանի՝ Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ առաջարկությունը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Интерфакс-ին:


«Ռուսաստանի հայտարարությունը նման է վերջնագրի: Պաշտոնական Ռուսաստանի առաջ քաշած տեսակետը կտրականապես անընդունելի է Ուկրաինայի համար»,-մանրամանել է գերատեսչության տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը՝ նշելով, որ Ռուսաստանի հետ ցանկացած երկխոսություն պետք է տեղի ունենա բացառապես Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման և ներքին գործերին չխառնվելու հիման վրա:


Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն Արևմուտքի երկրներին առաջարկել է Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանն աջակցելու նպատակով աջակցող խումբ ձևավորել: