Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Դևիդ Ռուբինսթայնը
ԱՄՆ-ն հայտարարել է Սիրիայի հարցով նոր հատուկ ներկայացուցչի նշանակման մասին։ Ինչպես հայտնում է պետքարտուղար Ջոն Քերին, նոր նշանակված Դևիդ Ռուբինսթայնն այդ պաշտոնում կփոխարինի Ռոբերտ Ֆորդին, գրում է ИТАР-ТАСС-ը։
Ռուբինսթայնը կադրային դիվանագետ է, ով աշխատել է տարածաշրջանի շատ երկրներում։ Քերիի խոսքով՝ այս ամիս նա կրկին կմեկնի շրջան՝ արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ սիրիացիների հետ խորհրդակցություններ սկսելու համար։










