Փամբակում ապօրինաբար ծառեր են հատվել
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները մարտի 16-ին՝ ժամը 11.10-ին, Փամբակ գյուղի վարչական տարածքից «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Դավիթ Ղ.-ին, ում վարած մեքենան բեռնված է եղել փայտանյութով:
Վարորդը խոստովանել է, որ Եղեգնուտ գյուղի անտառպետության տարածքից բենզասղոցով ապօրինաբար հատել է 4 հաճարենի և ցանկացել տեղափոխել Գյումրի:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:










