Ղրիմի և Ուկրաինայի սահմանը Ռուսաստանի պետական սահման է ճանաչվել
Ղրիմի և Ուկրաինայի սահմանը Ռուսաստանի պետական սահման է ճանաչվել: Այդ մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության կազմում Ղրիմի ընդգրկման մասին պայմանագրի տեքստում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում, հաղորդում է ria.ru-ն:
Հաղորդագրությունում ասվում է, որ Ղրիմի Հանրապետության սահմանը ցամաքում համարվում է Ռուսաստանի Դաշնության պետական սահման, իսկ Սև և Ազովյան ծովերի ծովային տարածքների սահմանազատումը կատարվում է Ռուսաստանի միջազգային պայմանագրերի, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:
Ռուսաստանն ու Ղրիմն այսօր ստորագրել են հանրապետությունն ու Սևաստոպոլ քաղաքը Ռուսաստանի կազմ ներառելու մասին պայմանագիր։ Պետության պետական լեզուներ են դարձել ռուսերենը, ուկրաիներենը և ղրիմաթաթարերենը:
Պայմանագրում առանձին նշված է, որ Ղրիմի և Սևաստոպոլի տարածքների սահմանները չեն փոխվում և որոշվում են պետության և քաղաքի ներկայիս տարածքներով:










