Մեծ Բրիտանիան դադարեցնում է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ

19:00 • 18.03.14

Մեծ Բրիտանիան դադարեցնում է երկկողմ ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ:


Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով, Ղրիմի՝ ՌԴ կազմում ընդգրկվելու մասին համաձայանագրի ստորագրումից հետո համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը:


«Մենք դադարեցրել ենք ցանկացած համագործակցություն»,- հայտարարել է Հեյգը՝ նկատի ունենալով տեխնիկական համագործակցության շուրջ պայմանագիրը և ՌԴ-ի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմածովային ուսումնավարժանքները: