Քուրտ Քոբեյնի այրին հայտնաբերել է մալայզիական անհետացած ինքնաթիռի ենթադրյալ հետքը
Երաժիշտ Քուրտ Քոբեյնի այրին՝ երգչուհի Քորթնի Լավը, արբանյակային լուսանկարում գտել է մալայզիական անհետացած ինքնաթիռի ենթադրյալ հետքը։ Այդ մասին նա գրել է Facebook սոցկայքի իր էջում՝ տեղադրելով նաև լուսանկարը, գրում է lenta.ru-ն։
«Ես փորձագետ չեմ, սակայն եթե լավ նայել, ապա սա նման է ինքնաթիռի և դրա կողքին նավթային հետքի»,- գրել է երգչուհին։
Նրա գրառումը ստացել է ավելի քան 8.500 հավանություն (Like), իսկ կիսվել է դրանով ավելի քան 9.000 օգտատեր։
Մալայզիայի իշխանություններից Քորթնի Լավի գրառման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն ստացվել։
Հիշեցնենք, որ Կուալա Լումպուրից Պեկին թռչող օդանավը, որում գտնվել է 227 ուղևոր և 12 հոգանոց անձնակազմը, անհետացել է լույս մարտի 8-ին։










