ՌԴ կազմում Ղրիմի ներառվելու անցումային շրջանը կտևի մինչև 2015թ.
ՌԴ կազմում Ղրիմի ներառվելու անցումային շրջանը կտևի մինչև 2015 թվականի հունվարի 1-ը: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում, գրում է ria.ru-ն:
«Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կկարգավորվեն Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտների՝ դաշնության տնտեսական, ֆինանսական, վարկային և իրավական համակարգին, ՌԴ պետական իշխանության մարմինների համակարգին ինտեգրման հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ելույթ է ունեցել Դաշնային խորհրդի անդամների առաջ, որից անմիջապես հետո, Ռուսաստանն ու Ղրիմը ստորագրել են հանրապետությունն ու Սևաստոպոլ քաղաքը Ռուսաստանի կազմ ներառելու մասին պայմանագիրը։ Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ նախագահն ու Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը։










