ՌԴ Պետդուման Ղրիմի վերաբերյալ հայտարարություն է ընդունել

13:20 • 18.03.14

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները «Ղրիմում իրավիճակի վերաբերյալ» հայտարարության նախագիծ են ընդունել, հայտնում է Взгляд-ը։

 

Այս նախագիծը երկուշաբթի առաջարկել էին խորհրդարանական չորս խմբակցությունները և խորհրդարանի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

 

Հայտարարությունը սատարել է 441 պատգամավոր, կա մեկ ձեռնպահ: Դրա տեքստում Պետդուման իր սատարումն է հայտնում Ղրիմի ժողովրդին ու Ռուսաստանին միանալու նրա ցանկությանը:

 

Պատգամավորները խոստացել են նպաստել Ղրիմի սոցիալ-տնտեսական զարգացմանը, դրա ազգաբնակչության բարեկեցությանը:

 

Կիրակի Ղրիմում հանրաքվե էր անցկացվել, որի արդյունքներով 96,77%-ը կողմ էր արտահայտվել Ղրիմը Ռուսաստանի կազմում տեսնելուն:

Երկուշաբթի համապատասխան հրամանագիր էր ստորագրել նաև Վլադիմիր Պուտինը: