Ես սևամորթ եմ. Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Այդըն նահանգում նախընտրական ելույթ է ունեցել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Posta կայքը, Էրդողանն իրեն համեմատել է Թուրքիայի նախկին վարչապետ Ադնան Մենդերեսի հետ, որը մահապատժի էր ենթարկվել ռազմական հեղաշրջման արդյունքում։
«Այն ժամանակ Մենդերեսին էին բռնապետ ասում, այժմ՝ ինձ։ Այն ժամանակ Մենդերեսին էին անկախության թշնամի ասում, այժմ իմ մասին են ասում։ Այն ժամանակ Մենդերեսին էին ասում, որ երիտասարդների է սպանում, այժմ ինձ են ասում»,- ասել Էրդողանը։
Նա անդրադարձել է նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամներին։
«Նրանք իրենց «սպիտակ թուրքեր» են համարում, իսկ մեզ՝ սևամորթներ։ Ես ընդունել եմ դա։ Եթե այս ժողովրդին ծառայելը սևամորթ լինել է նշանակում, ապա այո, ես սևամորթ եմ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունները երկրում նշանակված են մարտի 30-ին։










