Եվրոպան գտնվում է Ռուսաստանի հետ «սառը պատերազմի» շեմին. Ուիլյամ Հեյգ
Եվրոպան գտնվում է Ռուսաստանի հետ «սառը պատերազմի» շեմին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը՝ զգուշացնելով Ռուսաստանին Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապակայունացման մասին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ ամբողջ աշխարհը Ղրիմի հանրաքվեն անօրինական է համարում:
Հեյգը նշել է, որ իրավիճակի դիվանագիտական կարգավորման համար գործադրված ջանքերը կշարունակվեն, սակայն նա կարծում է, որ Ռուսաստանը ցույց չի տվել որևէ նշան ճգնաժամի սրացումը նվազեցնելու ուղղությամբ:
Հարցին, թե ինչպես է քաղաքական գործիչը գնահատում ճգնաժամի մասշտաբը, Հեյգը պատասխանել է. «Ես չէի նկարագրի այն որպես «սառը պատերազմ», բայց դա կախված կլինի իրադարձությունների հետագա զարգացումից»:
Ավելի վաղ Հեյգը հայտարարել էր, որ Միացյալ Թագավորության ու նրա դաշնակից պետությունների համար Ղրիմ թերակղզին կշարունակի մնալ Ուկրաինայի մաս:










