Ֆրանսիայի արտգործնախարարը Ռուսաստանին «ռազմական պատասխանով» է սպառնացել

11:48 • 18.03.14

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Ռուսաստանին «ռազմական պատասխանով» է սպառնացել՝ Ղրիմում գործողությունների համար, հաղորդում է УНН-ն՝ հղում անելով քաղաքական գործչի ելույթին ֆրանսիական TF1 հեռուստաալիքի եթերում:

 

Հաղորդվում է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ղրիմում իրավիճակն անվանել է «սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենամեծ ճգնաժամը» և ասել, որ «չի բացառում ռազմական պատասխանը ռուսական գործողություններին»:

 

«Որոշակի սահմանից հետո կլինի արձագանք, այդ թվում՝ ուժային, մենք չենք կարող թույլ տալ նրանց (Ռուսաստանին) անել ամեն ինչ: Սկզբում Ֆրանսիան կարող է խզել Ռուսաստանի հետ պայմանագիրը Mistral երկու նավերի տրամադրման մասին, որոնց շինարարությունն ընթանում է Սեն-Նազերում: Եթե Պուտինը շարունակի այն, ինչ անում է, մենք կարող ենք դիտարկել այդ առաքումների չեղյալ հայտարարումը»,- նշել է Լորան Ֆաբիուսը: