Շտեֆան Ֆյուլեն առաջարկել է Ուկրաինան ներառել ԵՄ-ի կազմում
Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կարծում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ԵՄ-ն կարող է դիտարկել ընդլայնման հարցը, գրում է russian.rt.com-ը։
«Եթե մենք ցանկանում ենք լրջորեն փոխել Արևելյան Եվրոպայի այն հատվածը, որը բախվել է ներկայիս իրադարձություններին, մենք պետք է օգտագործենք քաղաքականության ամենաուժեղ գործիքը, որն ունի ԵՄ-ն՝ ընդլայնումը։ Այն ունի աննախադեպ արդյունավետ և կայունացնող ուժ»,- ասել է Ֆյուլեն՝ գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցի ընթացքում։










