«Մեծ ությակին» Ռուսաստանի անդամակցությունը կասեցվել է. Ֆրանսիայի արտգործնախարար
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ որոշվել է դադարեցնել «Մեծ ությակին» (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, Ռուսաստան) Ռուսաստանի անդամակցությունը, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
«Ինչ վերաբերում է G8-ի՝ այսպես ասած գերտերությունների քաղաքական երկխոսության ձևաչափին, մենք որոշել ենք դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը»,-ասել է Ֆաբիուսը ֆրանսիական ռադիոկայանի եթերում։
Նա հավելել է, որ այսօր երեկոյան յոթ գերտերությունները կհավաքվեն առանց Ռուսաստանի։ Նա չի հստակեցրել հանդիպման մանրամասներն ու վայրը։
Միևնույն ժամանակ նախարարն ասել է, որ «այս պահին Ռուսաստանի նախագահին ուղարկված հրավերը՝ հունիսի 6-ին Ֆրանսիա այցելելու վերաբերյալ, ուժի մեջ է»։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն արտաքին քաղաքականություն չի փոխելու «Մեծ ությակի» անդամ երկրների կտրուկ հայտարարությունների պատճառով։










