ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի հարցով նիստ կգումարի մարտի 20-ին

09:51 • 18.03.14

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարել է մարտի 20-ին Ուկրաինայի վերաբերյալ նիստ անցկացնելու մասին: Նիստն անցկացվելու է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեևի պաշտոնական հարցումով, հաղորդում է Взгляд-ը:

 

Անցած շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ղրիմի հանրաքվեի դեմ որոշման ընդունման վրա Ռուսաստանի կողմից վետոյից հետո, Կիևն իր աջակիցների հետ դիտարկում է համանման փաստաթղթի անցկացման հնարավորությունը Գլխավոր ասամբլեայի միջոցով: