Քանյե Ուեսթին երկու տարվա ազատազրկման են դատապարտել (լուսանկարներ)
Ավարտվել է հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի և պապարացի Դանիել Ռամոսի գործի դատական լսումը: Ինչպես հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Popcornnews-ին, ռեփերը, ով անցյալ տարվա հուլիսին Լոս Անջելեսի օդանավակայանում հարձակվել էր լուսանկարիչ Դանիել Ռամոսի վրա, դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման:
Ուեսթը չի մասնակցել դատալսմանը՝ ողջ լիազորությունները փոխանցելով իր փաստաբանին: Վերջինս իր հերթին չի վիճարկել այդ որոշումը և որոշել է վերջապես փակել այդ գործը:
Դատարանը Քիմ Քարդաշյանի զուգընկերոջը պարտավորեցրել է զայրույթի կառավարման 24-ժամյա դասընթաց անցնել և 250 ժամ հասարակակական աշխատանք կատարել:
Հիշեցնենք, որ մամուլը տեղեկատվություն է հրապարակել, որ Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը պատրաստվում են մայիսի 24-ին կանալիք հարսանեկան արարողությանը:













