Կապանում 78-ամյա քաղաքացին ինքնահրկիզվել է

08:49 • 18.03.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.03-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցում քաղաքացի է ինքնահրկիզվում:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և տեղում հայտնաբերել 1936 թ. ծնված Ի. Բ.-ի այրված դին: