Կոբզոնին կարող են զրկել «Դնեպրոպետրովսկի պատվավոր քաղաքացու» կոչումից
Հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնին կարող են զրկել «Դնեպրոպետրովսկի պատվավոր քաղաքացու» կոչումից։ Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Դնեպրոպետրովսկի բնակիչները ստորագրահավաք են սկսել՝ նրան կոչումից զրկելու համար։
Ակցիայի նախաձեռնողներից լրագրող Անդրեյ Բոգատիրյովի խոսքերով՝ պատճառը Ուկրաինայի իրադարձությունների մասին Կոբզոնի հայտարարություններն են։
«Այն հայտարարությունները, որոնք Իոսիֆ Կոբզոնն արել է դեռևս փետրվարին, հարիր չեն Դնեպրոպետրովսկի պատվավոր քաղաքացուն։ Ես կարծում եմ, որ դնեպրոպետրովցիներն ավելի լավին են արժանի։ Կոբզոնիի տարիքի մարդիկ պարզապես պարտավոր են իմաստուն լինել։ Նա պետք է հարգի ինչպես իր երկրպագուների, այնպես էլ հակառակորդների զգացմունքները»,- նշել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որբ Կոբզոնը, մշակույթի այլ գործիչների հետ մեկտեղ, ստորագրել է Ուկրաինայի և Ղրիմի հարցով Վլադիմիր Պուտինին սատարող նամակը։










