Բրիտանացի աշակերտին հեռացրել են դպրոցից՝ տնային առաջադրանքների սակավության դեմ պայքարելու պատճառով (լուսանկարներ)
Սովորաբար, աշակերտներն ու ուսանողները բողոքում են իրենց հանձնարարված տնային աշխատանքներից՝ համարելով դրանք շատ ու դժվար։ Սակայն բրիտանական Բլեքփուլ քաղաքի 14-ամյա բնակիչ Արոն Փարֆիթն ասվածի հակառակն է։
Ինչպես նշում է Daily Mail-ը, աշակերտն անչափ դժգոհ է ուսուցիչների հանձնարարած տնային աշխատանքի չափից՝ գտնելով, որ այն քիչ է։ «Խնդիրը» լուծելու համար Փարֆիթը որոշել է դպրոցի 100 աշակերտների հետ բողոքի ցույց կազմակերպել, որպեսզի ուսուցիչներն այսուհետ շատ տնային առաջադրանքներ տան։
Սակայն տղայի «ուսման ծարավն» ըստ հավուր պատշաճի չի գնահատվել դպրոցի տնօրինության կողմից, ինչի հետևանքով տղային արգելել են այլևս դասերի հաճախել։
՛













