Հաագայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Մամեդյարով

13:55 • 18.03.14

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Հաագայում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, հանդիպումը տեղի կունենա Հաագայում մարտի 24-25-ին՝ Միջուկային անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում։

 

Ադրբեջանի արտգործնախարարը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջան կայցելի ապրիլին։

 

«Մենք չենք կարող հավերժ բանակցել, պետք է սկսել խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ քննարկումը»,-ասել է Մամեդյարովը։