Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը խոսել է Ղրիմի և Ղարաբաղի մասին

17:25 • 18.03.14

Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, շատ ավելի կարևոր է դարձնում Ադրբեջանի հարաբերություններն ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ. այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը։

 

Ինչպես տեղեկացնում է Haqqin.az-ը, նրա խոսքով՝ Ուկրաինայի իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչու պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
 

«Կարևոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը քայլեր ձեռնարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ՝ այդ կերպ վերացնելով անկայությունը տարածաշրջանում։ Ոչ ոքի պետք չէ, որ այդ հակամարտությունը շարունակվի»,- ասել է նա։

 

Մեկնաբանելով իրադարձություններն Ուկրաինայում՝ Մորնինգսթարը հիշատակել է ԱՄՆ-ի նախագահի և պետքարտուղարի հայտարարությունները Ղրիմի հետ կապված։

«Ինչ տեղի է ունենում այնտեղ, շատ վատ է, սակայն մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում»,- հայտարարել է դեսպանը։