Սպիտակ տունը չի բացառել Պուտինի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

13:46 • 18.03.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը չկա ԱՄՆ-ի «սև ցուցակում», որը հրապարակվել է երկուշաբթի և որում 11 ռուսաստանցիների ու ուկրաինացիների անուններ են տեղ գտել:

 

Սակայն Սպիտակ տունը չի բացառում Պուտինի անունը ևս այդ ցուցակում ներառելուն, եթե Կրեմլի դեմ ավելի ագրեսիվ դիրքորոշում ցուցաբերելու անհրաժեշտություն լինի, գրում է The Washington Exeminer-ը:

 

Աղբյուրը վկայակոչում է Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քերնիի հայտարարությունը։

 

ԱՄՆ-ից բացի անհատական մակարդակում պատժամիջոցների մասին է հայտարարել նաև ԵՄ-ն. եվրոպական ցուցակում կա 21 անուն:

 

Աղբյուրը նշում է, որ Սպիտակ տունը հույս ունի, որ Պուտինն իր զինուժը դուրս կբերի Ուկրաինայից՝ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի ֆոնին:

Առայժմ Օբաման քննադատության է արժանացել ոչ բավարար ձևով Պուտինին դիմակայելու համար: