Փարիզում ավիադիսպետչերների գործադուլի պատճառով թռիչքների 30%-ը չեղյալ է հայտարարվել
Փարիզի երեք՝ «Շարլ դե Գոլ», «Բովե» և «Օրլի» օդանավակայաններում չվերթների մեկ երրորդն այսօր չեղյալ է հայտարարվել ավիադիսպետչերների գործադուլի պատճառով, այս մասին հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Բացի այդ, այսօր թռիչքի դուրս չի եկել ամեն հինգերորդ ինքնաթիռը Լիոնից, Մարսելից, Նիցայից և Տուլուզից:
Ավիադիսպետչերների արհմիությունները դժգոհ են, այսպես կոչված, պատասխանատվության պակտից, որն առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Տնտեսական զարգացման այդ պլանը բերելու է արհմիություններ սոցիալական վճարումների նվազման և աշխատատեղերի կրճատման:










