Լեհաստանի ոստիկանությունն անցում է կատարում էլկտրական մեքենաներով ծառայության

01:25 • 18.03.14

Շրջակա միջավայրի պահպանության տարածաշրջանային հիմնադրամը Լեհաստանի ոստիկանությանն է հատկացրել  առաջին էլեկտրական մեքենան՝ «Էկոլոգիական ընթացք 4 անիվներով» ծրագրի շրջանակներում:


Ինչպես գրում է Euromag-ը` ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ մեքենան 100 տոկոսով էկոլոգիական է, ինչպես նաև՝ ավելի մատչելի, քան՝  ծառայության մեջ կիրառվող ավանդական մեքենաները:


Polskie Radio-ի փոխանցմամբ` նման մեքենայի լիցքավորման արժեքը կազմում է 0.9 եվրո` 100 կմ-ի համար: Ամբողջությամբ լիցքավորված մեքենան ապահովում է 200 կմ տարածության ընթացքը: