Պուտինը տեղեկացրել է կառավարությանն ու Պետդումային Ռուսաստանի կազմում Ղրիմը ներառելու առաջարկների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Դաշնային խորհրդին, Պետական դումային և կառավարությանը ՌԴ-ի կազմում Ղրիմի Հանրապետությունը, ներառյալ՝ Սևաստոպոլ քաղաքը, ներառելու Ղրիմի պետական խորհրդի և Սևաստոպոլ քաղաքի օրենսդիր ժողովի առաջարկների մասին: Այդ մասին երեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, հաղորդում է Interfax.ru-ն:
Հաղորդագրությունների համաձայն՝ դա արվել է «Ռուսաստանի Դաշնություն մտնելու և դրա կազմում Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտի կազմավորման մասին» դաշնային սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի համաձայն:










