Ռուսաստանը Ղրիմին 15 մլրդ ռուբլի է հատկացրել

09:24 • 18.03.14

Ղրիմը, որն իրեն հանրաքվեի արդյունքներով Ռուսաստանի սուբյեկտ է հռչակել, արդեն Մոսկվայից ֆինանսական օգնություն է ստացել, այդպիսով՝ հանրապետության բյուջեն ավելացել է կրկնակի, հայտնում է ДНИ.ru-ն։

 

«Ռուսաստանը Ղրիմի Հանրապետությանը 15 մլրդ ռուբլի ֆինանսական օգնություն է հատկացրել»,- Twitter-ում գրել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը։

 

Ավելի վաղ Ղրիմի Պետխորհուրդը հանձնարարել էր Նախարարների խորհրդին Ռուսաստանին դիմելու նախագիծ պատրաստել՝ ֆինանսական օգնություն հատկացնելու վերաբերյալ։

 

Բացի այդ, Ղրիմի պետխորհուրդը պաշտոնական արժույթ է ընդունել ռուսական ռուբլին։ Ընդ որում՝ ուկրաինական գրիվենը կպահպանի իր պաշտոնական կարգավիճակը մինչ 2016թ.։