Սիեթլի կետրոնում լրագրողներ տեղափոխող ուղղաթիռ է ընկել. կա 2 զոհ
Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի կենտրոնում լրագրողներ տեղափոխող ուղղաթիռ է ընկել: Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն՝ նախնական տվյալների համաձայն՝ վթարի հետևանքով երկու մարդ է մահացել, ևս մեկին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Ուղաթիռն ընկել է ճանապարհի վրա՝ բախվելով երկու մեքենաների, որոնք բռնկվել են: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` ուղղաթիռի կործանման վայրում սև ծուխ է բարձրանում: Վթարված ուղղաթիռը պատկանում է ամերիկյան հեռուստաընկերություններից մեկին:
Վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ շենքի տանիքի վրա վայրէջքի պահին ուղղաթիռը բախվել է շենքին: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ քաղաքի խորհրդանիշ համարվող Space Needle աշտարակի մոտակայքում: 184 մետր բարձրությամբ երկնաքերը կառուցվել 1962-ի Համաշխարհային ցուցահանդեսի համար:










