Մաքսային միությունն ու Իսրայելը հնարավոր է ազատ առևտրի գոտի ստեղծեն

14:11 • 18.03.14

Մաքսային միությունը և Իսրայելը համատեղ հետազոտական խումբ են ստեղծել՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարներն ուսումնասիրելու նպատակով, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)։

 

ИТАР-ТАСС-ը փոխանցում է, որ խումբը բաղկացած է ԵՏՀ փորձագետներից, Մաքսային միության և Իսրայելի նախարարություններից և գերատեսչություններից։

 

ԵՏՀ առևտրի գծով նախարար Անդրեյ Սլեպնևի խոսքով՝ «հետազոտական խմբի խնդիրն է երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարների խորը վերլուծությունը»։

 

Իրենց աշխատանքի արդյունքների հիման վրա փորձագետները հատուկ հաշվետվություն և խորհրդատվություն կներկայացնեն, որոնց հիման վրա որոշում կկայացվի ՄՄ-ի և Իսրայելի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։