Պուտինի ելույթը ոչ մի ընդհանուր բան չունի ողջամտության հետ. Ուկրաինայի ԱԳՆ

17:30 • 18.03.14

ՌԴ-ին Ղրիմի միանալու մասին այսպես կոչված համաձայնագրի ստորագրումը և Ռուսաստանի նախագահի համապատասխան ելույթը ոչ մի ընդհանուր բան չունեն ոչ իրավունքի, ոչ ժողովրդավարության, ոչ ողջամտության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացրել է Ուկրաինայի ԱԳՆ-ն Twitter-ում, հայտարարել է գերատեսչության տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

 

Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել ողջ աշխարհին հաշվի առնել պատմության դասերը:

 

«Մենք դիմում ենք բոլոր պատասխանատու պետություններին և միջազգային կազմակերպություններին՝ ագրեսորի դեմ ձեռնարկել իսկապես արդյունավետ միջոցներ»,- հավելել է Պերեբիյնիսը:

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ելույթ է ունեցել Դաշնային խորհրդի անդամների առաջ, որից անմիջապես հետո, Ռուսաստանն ու Ղրիմը ստորագրել են հանրապետությունն ու Սևաստոպոլ քաղաքը Ռուսաստանի կազմ ներառելու մասին պայմանագիրը։ Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ նախագահն ու Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը։