ԱՄՆ-ն դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ
ԱՄՆ-ն դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով, որը մեջբերում է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ դեսպան Դանիել Ռուբինստայնին:
Բացի այդ, դադարեցվել է երկրի տարածքում գործող դեսպանության և հյուպատոսությունների աշխատանքը: Միչիգանում և Տեխասում Սիրիայի դեսպանության և հյուպատոսությունների աշխատակիցները ԱՄՆ-ի տարածքը լքելու հրահանգ են ստացել:
Ռուբինստայնի խոսքով՝ անհանդուրժելի է, որ ԱՄՆ-ի տարածքում իրենց աշխատանքը շարունակեն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից նշանակված մարդիկ:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ավելի ուշ այս հարցի շուրջ մեկնաբանություններով հանդես է եկել ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին, ով լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ում Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի դադարեցումը Դամասկոսի հետ հարաբերությունների խզում չի նշանակում:










