Վեդիում շմոլ գազից 3 անձ է թունավորվել

17:38 • 18.03.14

Հիվանդանոցից ոստիկանության Վեդիի բաժնում մարտի 17-ին, ժամը 21.05-ին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1972 թ. ծնված Նոննա Հ.-ն, 1970 թ. ծնված Վարդիթեր Գ.-ն և 1995 թ. ծնված Մարինե Տ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում Նոննա Հ.-ի տան խոհանոցում գազի երկու օջախները և գազի կաթսան միաժամանակ վառվելու և չօդափոխվելու հետևանքով վերջինս և նրա հարևաններ Վարդիթեր Գ.-ն ու Մարինե Տ.-ն թունավորվել են: Կատարվում է հետաքննություն: