Ղրիմում Ուկրաինացի զինծառայողներին թույլատրել են զենք կիրառել
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ղրիմում զինծառայողի մահվան միջադեպի հետ կապված` թերակղզու տարածքում տեղակայված զորամասերին թույլատրվել է զենք կիրառել: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ РИА Новости-ին հղումով:
«Ուկրաինայի Զինուժի գերագույն հրամանատարի և Ուկրաինայի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի որոշման համաձայն ՝ Ուկրաինայի Զինուժի գլխավոր շտաբի հրամանատարի հրամանի հիման վրա Ղրիմի Ինքնավարության տարածքում տեղակայված ուկրաինական զորամասերին թույլ է տրվել զենք կիրառել», -ասվում է Ուկրաինայի ՊՆ հայատարարության մեջ:
Ավելի վաղ «Կրիմինֆորմ» գործակալությունը Ղրիմի ՆԳՆ-ի աղբյուրներին հղումով հայտնել էր, որ երեքշաբթի Սիմֆերապոլում դիպուկահարի կրակոցների հետևանքով զոհվել է ինքապաշտպանության զինյալներից մեկը, ևս երկուսը վիրավորվել են: Իրավապահ գերատեսչությունում չեն բացառում, որ կրակոցները կանխամտածված սադրանք են եղել:










