Տուրչինովն ու Յացենյուկը խորհրդակցություն կանցկացնեն Ղրիմի զորամասերի հրամանատարների հետ

16:30 • 18.03.14

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը և վարչապետ Արսենի Յացենյուկը մարտի 18-ին խորհրդակցություն կանցկացնեն Ղրիմի զորամասերի հրամանատարների հետ, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի մամուլի ծառայությանը։

 

Խորհրդակցությունը կկայանա Կիևում՝ Պաշտպանության նախարարությունում, տեղի ժամանակով ժամը 16։00-ին։