Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «օրակարգում չէ». Յացենյուկ

13:19 • 18.03.14

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «օրակարգում չէ»: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

«Բացառապես Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար ՆԱՏՕ-ին անդամակցության հարց դրված չէ օրակարգում»,- նշել է Յացենյուկը:

 

Նա ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ Ուկրաինայի անցումային կառավարությունը չի քննարկում ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը:


«Դա մեր ռադարում չէ»,- ասել էր Յացենյուկը դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման արդյունքում: Նա նաև վստահեցրել էր, որ Ուկրաինայի անցումային կառավարությունը մտադիր է դուրս գալ երկրում ստեղծված ճգնաժամից «միայն խաղաղ ճանապարհով»:

«Մենք չենք դիտարկում ռազմական ուժի կիրառումը որպես ճգնաժամից դուրս գալու ճանապարհ: Եվ ես եկել եմ այստեղ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակ, դա ասելու համար: Մենք մտադիր ենք լուծել այս իրավիճակը միայն խաղաղ ճանապարհով»,- ասել էր Յացենյուկը: