Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԻ նախարարին

17:35 • 18.03.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: