YouTube-ն արգելափակել է Russia Today-ի էջը

14:00 • 18.03.14

YouTube տեսածառայությունն արգելափակել է Russia Today հեռուստաալիքի էջը: Այդ մասին Twitter-ում հայտնել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, հաղորդում է «Дождь»-ը:

 

Հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը հուսով է, որ արգելափակման պատճառը տեխնիկական խնդիրներն են:
Այժմ ալիքի էջում ողջ բովանդակությունը հասանելի չէ դիտման համար:

 

«Այդ հաշիվն արգելափակվել է YouTube-ի կանոնների (ստի, սպամի տարածում, տեսանյութում անթույլատրելի բովանդակություն) կամ Օգտագործման պայմանների այլ դրույթների բազմաթիվ կամ լուրջ խախտումների պատճառով»,- ասված է Youtube-ի ծանուցման մեջ: