Լեոնիդ Ագուտինն ու Անժելիկա Վառումն ավտովթարի են ենթարկվել
Ռուս հայտնի երգիչներ Լեոնիդ Ագուտինն ու նրա կինը՝ Անժելիկա Վառումը, Կեմերովոյի մարզի Պրոկոպևսկ քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ են հայտնվել։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, շտապօգնության ժամանումից հետո երգիչներին բուժզննել են, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց գնալ ու մեկ այլ մեքենայով ուղևորվել են հյուրանոց։
Հաղորդվում է, որ Mercedes-Benz մեքենային, որում գտնվել են աստղերը, հարվածել է Nissan մեքենայի վարորդը, ով թեթև վնասվածքներ է ստացել։
Ագուտինն ու Վառումը համերգային շրջագայության շրջանակներում Պրոկոպևսկ են ժամանել Բառնաուլից։ Միջադեպի հետևանքով Վառումն իրեն լավ չի զգացել, և Ագուտինը ստիպված է եղել բեմ դուրս գալ միայնակ։










