Ուկրաինայի փոխվարչապետին և պաշտպանության նախարարին թույլ չեն տա մտնել Ղրիմ. Աքսյոնով
Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմային և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխին թույլ չեն տա մտնել Ղրիմ: Այդ մասին Interfax.ru-ին հայտնել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը:
«Ղրիմում նրանց չեն սպասում: Ղրիմ մուտք գործել նրանց ոչ ոք թույլ չի տա, և նրանց հետ կուղարկեն»,- ասել է Աքսյոնովը:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Յարեմային և Տենյուխին հանձնարարել էր շտապ մեկնել Ղրիմ՝ կոնֆլիկտի սրում թույլ չտալու համար։










