Մոսկվայում տաքսու մեջ ՀՀ-ի սպանված քաղաքացու են գտել

09:19 • 19.03.14

Հայաստանի Հանրապետության քաղաքացուն սպանված են գտել տաքսու մեջ Նոր Մոսկվայի տարածքում, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

 

Նախօրեին ցերեկը ոստիկանություն են դիմել մարդիկ, ովքեր հայտնել են, որ Hyundai մեքենայի սրահում տղամարդու դի կա: Տաքսին պատկանում է լիզինգային ընկերություններից մեկին: Պարզվել է, որ տղամարդը 35 տարեկան է եղել:

 

Փորձագետները պարզել են, որ տղամարդը սպանվել է դեռևս երկուշաբթի, մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից: