Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի և Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ

10:19 • 19.03.14

Ավստրալիան ֆինանսական պատժամիջոցներ և մուտքի արգելքներ է սահմանում Ռուսաստանի ու Ուկրաինայի որոշ քաղաքացիների նկատմամբ, հայտնում է The Australian-ը: Պատճառը Ղրիմի ճգնաժամն է:

 

Պատժամիջոցները վերաբերում են տասներկու անձի, սակայն բուն ցուցակը չի հրապարակվել:

 

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը վճռականորեն դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները՝ հայտարարելով, որ Ղրիմի հանրաքվեն օրինական չէ, և դա թույլ չի տալիս Ղրիմն առանձնացնել Ուկրաինայից:

 

Նախօրեին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանելու Ռուսաստանի նկատմամբ: